ԱԺ-ում լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի և շարունակվել միջանցքում ևս. տեսանյութ

ԱԺ-ում հրմշտոց ու ծեծկռտուք են եղել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն իր ելույթի ժամանակ դիմել է ընդդիմադիրներին ու նշել, որ չի կարող Նարեկ Կարապետյանի ընտանիքի մասին չխոսել, որովհետև այդ ընտանիքի բոլոր անդամները այս կամ այն կերպ քաղաքականության հետ կապ ունեն, անգամ վերջինիս հորեղբոր որդին առաջարկում էր սեքսի նախարարություն բացել ու իր արտահայտությունների համար կանանցից ներողություն չի էլ խնդրել:

Կարապետյանը արձագանքել է տեղից գոռգոռոցներով ու ձեռքը առաջ պարզելով, այնուհետև սկսվել են փոխադարձ արտահայտություններ, ապա ընդդիմադիր պատգամավորներն առաջ են եկել, և սկսվել են հրմշտոց ու ծեծկռտուք։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ