![]()
«Ձեր ֆեյքերը նույն պոստերն են կիսվում, նույն նկարները, ես կարո՞ղ եմ մտածել, որ դուք եք այդ համակարգչի հետևը կանգնած և գրում եք, պարո՛ն Կարապետյան, եթե բան կա, եկեք ասեք, եթե բան կա ասելու, ես ամեն օր այստեղ եմ»։
Իր ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Նարեկ Կարապետյանը ձեռքը պարզել է դեպի Գրիգորյանը և իր անհամաձայնությունը հայտնել հնչած կարծիքին։
«Նախ ձեր մատը մի՛ բարձրացրեք, բան ունեք ասելու, եկեք այստեղից ասեք, ես տենց եմ կարծում։ Դուք մի ասեք, թե ես ոնց կարծեմ կամ չկարծեմ… Մի ընդհատեք, կգամ այստեղ չեմ թողի խոսեք…»,- ասել է Գրիգորյանը։
Երկու կողմից գոռգոռոցներն ԱԺ դահլիճում շարունակվել են, նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը տեղից փորձել է կարգի հրավիրել վեճի կողմերին:
«Մի հատ լռությու՛ն, լռությու՛ն: Նարեկ Կարապետյանին, Մամիկոն Ասլանյանին և Տիգրան Աբրահամյանին նախազգուշացում է հայտարարվում, քանի որ ելույթ ունեցողին հավասար խոսում են։
«Երբ դուք եք ելույթ ունենում, ընդհուպ Էդգար Ղազարյանը, ոչ մեկը տեղից չի խոսում»,- հավելել է Ալեքսանյանը։
Այնուհետև հանդարտության ու լռության կոչ է արել նիստերի դահլիճ մտած ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()