![]()
Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստին չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է Լիլիթ Ստեփանյանին ՀՀ Կոտայքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
Այսպիսով, Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ:
Ինչպես հայտնել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր է դրել մանդատը, ԱԺ-ում նրա լիազորությունները դադարեցվել են:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։
![]()