![]()
Լիլիթ Ստեփանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ դադարել են ԱԺ-ում լիազորությունները։
«Սիրելի հայրենակիցներ
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները ։
Հոկտեմբերի 21֊ին մանդատից հրաժարվելու դիմում էի ներկայացրել ԱԺ նախագահ Ռ.Ռուբինյանին։
Իմ կյանքում ավարտվեց մեծ, կարևոր ու շրջադարձային փուլ, որն առանց վարանելու կանվանեմ ճակատագրական առաքելություն։
2018֊ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ընթացքում` ստանալով ձեզանից վստահության քվե, մինչ օրս ՀՀ Ազգային ժողովում իրացրել եմ մանդատս։ Օրենսդիր մարմնում իմ գործունեությունը տևեց 8 տարի` բարդ, հետաքրքիր, պատասխանատու, երբեմն` թեթև, երբեմն` անհնար դժվար օրեր, որ իմ կյանքի, մտածողության, արժեհամակարգի , աշխարհընկալման վրա մեծ հետք թողեցին։ Այս տարիների ընթացքում ուժերիս ներածին չափով աշխատել եմ, ԱԺ֊ում դարձել ձեր ձայնը` բարձրացնելով ինձ ուղղված խնդիրները, հասցեագրել դրանք։ Շատ խնդիրներ լուծվել , որոշները` գուցե ոչ։
Այսօր ուզում եմ շնորհակալ լինել բոլորին , ովքեր կողքիս եղան այս ժամանակահատվածում, հավատացին, վստահեցին, աջակցեցին, ոգևորեցին անգամ մեկ խոսքով։
Շնորհակալ եմ ընտանիքիս, մասնավորապես` հորս, ով միշտ թևեր է տվել ինձ առաջ գնալու, ուժերիս հավատալու համար։ Մորս, որ իմ փոխարեն հոգ է տարել նաև դստերս մասին, մինչ ես քաղաքական պրոցեսների մեջ էի։ Դստերս, որ միշտ ըմբռնում է մոտեցել իմ բացակայություններին, ներկա եղել իմ` երբեմն` ուրախության, երբեմն` տխրության ապրումներին։ Ամուսնուս, որ նաև իմ լավագույն ընկերն է ու հենարանը։
Շնորհակալ եմ իմ մեծ գերդաստանին, բոլորին` մեծից փոքր։
Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, իմ քաղաքական ընտանիքին, անչափ սիրելի դարձած գործընկերներին, որ հարազատի պես են այլևս։ Ընկերներիս, որ ունեի և որոնց ձեռք բերեցի այս տարիների ընթացքում։
Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիներին` ծանոթ֊անծանոթներին. ձեր նամակներն ու զանգերը միշտ ոգևորում են, ոգեշնչում, պարտավորեցնում, կներեք, եթե մեկ֊մեկ ուշ եմ արձագանքում։
Այս բոլոր շնորհակալությունները պարզապես չէին լինի, եթե մեկ մարդ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինձ չվստահեր այսչափ կարևոր ու պատասխանատու պաշտոն` շնորհակալ եմ իմ մեծարգո վարչապետին։
Առջևում ինձ սպասվում է բարդ ու պատասխանատու աշխատանք, որն ընդունել եմ պատվով ու սիրով, և այդպես էլ աշխատելու եմ, բայց արդեն այլ կոորդինատներով։
Սիրելի կոտայքցիներ, Կոտայքն իր դրական ցուցանիշներով ու գրանցած արդյունքներով միշտ պիտի առջևում լինի։
Ես պատրաստ եմ»,- գրել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։
Ստեփանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։
![]()