Մենք ամեն ինչ հասկանում ենք․ Պուտինը՝ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին հաջորդած ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի` ԱՊՀ–ից դուրս գալու խոսակցություններին։

«Որքան ես հասկանում եմ, Հայաստանն ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի գնում»,- ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ նախապես հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Խոսել ենք նաև այսօրվա գագաթնաժողովի մասին, կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում, չեմ խոսի, ավելի լավ է Հայաստանի վարչապետին հարցնել»,- մեկնաբանել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է, որ բոլորը հասկանում են իրավիճակը, չափահաս մարդիկ են։

«Կատարվածը Ղարաբաղի (օկուպացված Արցախ՝ խմբ․) հայերի ողբերգությունն է։ Նա (Նիկոլ Փաշինյան՝ խմբ․) հիմա երևի ճամփորդելու ժամանակ չունի»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ