Աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հայաստանի տնտեսության բարձր աճը կապել Է ԱՊՀ երկրներին ինտեգրվելու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պեսկովը այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«ԱՊՀ-ն պահպանում է իր արդիականությունը։ Նայեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերին։ Այո, աշխարհում ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսության աճի տեմպերով։ Այնտեղ, իմ կարծիքով, 15 տոկոս է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ լավագույն ժամանակներում միայն Չինաստանն է նման բան ցուցադրել։

«Դուք կարծում եք, որ դա հենց այնպես է։ Ոչ, դրանք ինտեգրման արդյունք են», — վստահեցրել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ