Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ինչ է քննարկվել

Այսօր, հոկտեմբերի 13-ին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,- ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ