ԵԽԽՎ-ն Ռուսաստանը ճանաչել է որպես բռնապետություն. Դմիտրի Կուլեբա

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանը ճանաչել է որպես բռնապետություն։

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ես ողջունում եմ ԵԽԽՎ-ի հզոր բանաձևը, որը Ռուսաստանը ճանաչում է որպես բռնապետություն: Ավելի քան 20 տարվա միանձնյա հակասահմանադրական կառավարումը հանգեցնում է հանցագործությունների երկրի ներսում և դրսում:

ԵԽԽՎ-ն կոչ է արել Եվրոպայի խորհրդի բոլոր պետություններին Պուտինին ճանաչել որպես ոչ լեգիտիմ ղեկավար՝ մինչև նրա պաշտոնավարման գործող ժամկետի ավարտը»,- գրել է նա։

Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադառնալով ԵԽԽՎ-ի որոշմանը, գրել է. «Վեհաժողովը կոչ է արել «բոլոր երկրներին կատարել ՄՔԴ-ի կողմից Պուտինին ձերբակալելու հրամանը և ձերբակալել նրան։ Նաև կոչ են արվել բոլոր երկրներին հաջորդ տարվա մարտին, երբ լրանա Պուտինի նախագահական ժամկետի ավարտը, նրան համարել ոչ լեգիտիմ և դադարեցնել բոլոր շփումները»:

Նշենք, որ վերընտրվելու դեպքում Պուտինն իշխանության ժամկետով կգերազանցի Իոսիֆ Ստալինին։ Ռուսաստանի Դաշնության նոր սահմանադրության համաձայն՝ նա կարող է երկիրը ղեկավարել մինչև 83 տարեկանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ