«Ռուսաստանի հանդեպ ատելությանս սկիզբը սա էր․․․»․Նանե Իսրայելյան

Լրագրող Նանե Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես դեռ դպրոցական էի, երբ Ռուսաստանից ծրագիր էր եկել Տավուշ (եթե չեմ սխալվում միայն սահմանամերձ բնակիչների համար), Հայաստանից գնացած ընտանիքներին տուն էին տալիս, աշխատանք, ամենահնարավոր հեշտ ձևով մեր սահմանի համար արտագաղթ էին կազմակերպում. այն ժամանակ խոսակցություններ կային, որ Նոյեմբերյանում ուրանի հանք կա, որը Ռուսաստանը շահագործելու նպատակ ունի, ու Նոյեմբերյանը իրենց դատարկ է պետք. ինչ-որ չափով հաջողվել է սահմանը թեթևացնել, գնացին ովքեր կարող էին։

Այն ժամանակ ո՞վ կանխեց այդ արտագաղթը, կամ որևէ մեկը փորձե՞ց ներգաղթ կազմակերպել նմանատիպ ծրագրով, ոչ։

Ռուսաստանի հանդեպ ատելությանս սկիզբը սա էր։
Ինձ համար անհասկանալի է ռուսամոլների հոգեբանությունը, դա ամենա հակաազգային հոգեվիճակն է ինձ համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ