Լաչինի միջանցքի արգելափակումը մի մեծ ծրագրի մաս է

2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունով մենք երեք տարվա մեջ ճանապարհը պետք է կառուցեինք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քարտեզագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը:

Գալիչյանի խոսքով` Լաչինի միջանցքի արգելափակումը մի մեծ ծրագրի մաս է. «Զանգեզուրի միջանցքը ոչ թե ճանապարհ է Ադրբեջանից Նախիջևան, այլ թրքալեզու պետությունների գոտին լրացնելու ճանապարհ է: Ի տարբերություն Լաչինի միջանցքի, Զանգեզուրի միջանցքը պարզապես միջանցք չէ: Ադրբեջանը սովորել է, որ մի բան պարտադրում է` պետք է տանք, մենք էլ զիջողի դերում ենք: Հայաստանը միայն կարող է դիմել միջազգային կառույցներին, լուծումը ռուսների ու Արցախի իշխանությունների տիրույթում է»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ