Իջևանի բնակարաններից մեկում խուզարկությամբ խոշոր քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ Իջևանի Տերյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տան բակում աճեցնում ու մշակում է թմրաբույսեր, իսկ տանը պահում է մեծ քանակությամբ թմրանյութ:

Իրացնելով ստացված տեղեկությունները, դատարանի որոշմամբ, քրեական հետախույզները խուզարկել են 64-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերել են և առգրավել մոտ 105 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և սերմերով 30 փաթեթ, ինչպես նաև ապակե, մետաղե տարաներում և պոլիէթիլենային տոպրակներում լցված դեղնականաչավուն զանգված՝ մոտ 15 կգ ընդհանուր քաշով:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ