Ալեն Սիմոնյանը՝ Ստեփանակերտի երեկվա հանրահավաքի ու նոյեմբերի 5-ին սպասվող հանրահավաքի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ անցկացված բազմահազարանոց հանրահավաքի մասին, ասել է․

«Այնուամենայնիվ, աչքս ծակեց Ռուսաստանի դրոշները, ռուսերենով պաստառները, այդ ամենը իմ ուշադրությունը գրավեց, բայց նորից եմ ասում՝ իրենց իրավունքն է, ազատությունները, իսկ ՀՀ իշխանությունը շարունակելու է բաց և ազնիվ տանել գործընթացը, այդ պարագայում որևիցե ուժ չի կարող որևիցե բան շահարկել»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև «Դիմադրության» շարժման՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին․ «ՀՀ-ում ընդդիմություն չկա, գոյություն չունի, թող անընդհատ հանրահավաք հայտարարեն, ես առաջարկում եմ նույնիսկ անժամկետ հանրահավաք սկսել, համ էլ կիմանանք՝ երբ սահմանում լարվածություն կլինի և ինչի սպասել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ