Քոչարյանն այսօր ինքնիշխանիկների ձեռքով ժողովրդին փորձում է տանել արկածախնդրության

Այսօր ականատեսը եղանք Իշխան Սաղաթելյանի` այսուհետ ինքնիշխանիկի (թույլ տվեք հետայսու այսպես անվանել, քանի որ ողջ ասուլիսի ընթացքում ՀՀ լեգիտիմ իշխանությունների մասին միայն «սրանք»-ով էր խոսում) հերթական անատամ բարբաջանքին։

Ամպագոռգոռ, սին խոսքեր, եւ այս ամենը մի մարդու բերանից, ով ամեն գնով խուսափեց բանակում ծառայելուց, ում կուսակցությունը 30 տարի աջակցեց, եւ ավելին՝ ինքն էլ անմասն չմնաց երկրի թալանից, աչք փակեց իր կուսակիցների «գյադայական» սպանությունների վրա` հետամուտ չլինելով դրանց բացահայտմանը. մի թեթեւ «հոխորտացին», ու հարցը փակվեց։

Այսօր հպարտորեն խոսում է Ցեղասպանությունից հետո Առաջին հանրապետություն ստեղծելու մասին։ Այո, դա անգնահատելի կարեւոր ձեռքբերում էր։ Դե պահեիք. երկու տարի հետո Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու-Իգդիրը՝ Արարատ լեռով արդեն թուրքի իշխանության տակ էին, էլ չենք խոսում Նախիջեւանի, Գանձակի մասին։

Անգամ երբ հենց ձեր կուսակցության նստավայրի դիմաց գտնվող Առաջին հանրապետության միակ վկան` Կառավարության պատմական շենքը, վերածվեց պիցցայանոցի, դարձյալ լուռ էիք։

Այսօր ինքնիշխանիկը ակնարկում է իշխանություններին, թե` գնացեք, մենք լավ էլ կպահենք մեր սահմանները։ Վստահ խոսում ես, քանի որ այսօր ՀՀ ռազմական բյուջեն երկու տարում կրկնապատկել է նախկին 30 տարիների հավաքական բյուջեն. ձեւի համար մի երկու զինվոր ավել կուղարկեք սահման, մնացածն էլ դարձյալ` ընդհանուր օգտագործման լափաման։

Եվ ամենազավեշտալին. ասում է՝ հայ զինվորը մեր սահմանները կպահի, մենք էլ իրա թիկունքը։ Այսինքն՝ վերջինիս կողմից էլի ցանկություն չկար գեթ մեկ օրով սահմանին մոտ գնալ։ Թվում էր` կարիքի դեպքում իր ծառայություններն էլ կառաջարկի, թե պետք եղած ժամանակ ինքն էլ կգնա, բայց ավաղ։ Թեպետ զարմանալու ինչ կա` մարդը զենք բռնել չգիտի, գնա սահման, «որ ինչ անի»։

Ինքնիշխանիկի` Արցախի համար այսօր կռիվ տալու կոչերը իր արնախում վերադասի` Քոչարյանի` ժողովրդին արկածախնդրության տանելու վտանգավոր խաղերն են, քանի որ այսօր Հայաստանը պատրաստ չէ կռվի։

Այսօր հայ ժողովուրդը ավելի քան միասնական է, համախմբված ու պահանջատեր, եւ հստակ գիտակցում է, որ պահանջատիրությունը իրականություն կդառնա միմիայն տնտեսապես զարգացած, հզոր հայրենիք ունենալու դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ