«Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել».մահացել է Սուրեն Շահվերդյանի հայրը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյան։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահե Շահվերդյանի որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։

Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :

Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:

Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:

Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- ասված է գրառման մեջ։

Mediaews.am-ը ցավակցում է հարազատներին և ընկերներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ