Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում․ Պետրոսյան

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում հանուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՀՀ օրենսդրության տառին համապատասխան»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղեկացնելով․

«ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի (ՀԷՑ-ի 70%-ի բաժնեմասի սեփականատեր)՝ ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացրած հայցադիմումը։

«ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:

Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ