Նարեկ Կարապետյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «Սասնա Ծռերի» միտինգը ցրելու համար․ Ալեքսանյան

«Այսօր մի սենսացիոն բան է եղել, որը չպետք է կորի աղմուկի մեջ»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ մանրամասնելով․

«Նարեկ Կարապետյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «Սասնա Ծռերի» միտինգը ցրելու համար։

Հիշեցնեմ, որ տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտում շրջանառվել են որոշակի խոսակցություններ «Սասնա Ծռերի» և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման միջև եղած կապի մասին, բայց սրանք երբեք շշուկներից այն կողմ չեն անցել։

Այսօր առաջին անգամ կարապետյանական թևից առանցքային ներկայացուցիչ մեղադրանք հնչեցրեց դա տապալելու համար։

Ես կարծում եմ՝ սա ծավալուն քննարկման թեմա է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ