ՍԿԱՆԴԱԼ․ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է. փաստաթուղթ

Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց պետական ռեեստրից ստացված պաշտոնական քաղվածքում Նարեկ Կարենի Կարապետյանի անվան դիմաց նշված է՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»։ Փաստաթուղթը վերաբերում է «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ին, որտեղ Կարապետյանը գրանցված է որպես մասնակից՝ 2.5% բաժնեմասով։

Փաստաթղթի համաձայն՝ տվյալները ЕГРЮЛ-ում մուտքագրվել են 2020 թվականի օգոստոսի 18-ին։ Նույն բաժնում նշված է նաև նրա ռուսական հարկային համարանիշը և քաղաքացիությունը՝ «гражданин Российской Федерации»։

Այս հանգամանքը քաղաքական և իրավական լուրջ հարցեր է առաջացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության և ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել միայն այն անձը, որը վերջին չորս տարիներին եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն՝ եթե հաստատվի, որ նա նշված ժամանակահատվածում ունեցել է նաև ՌԴ քաղաքացիություն, ապա կարող է առաջանալ պատգամավորության թեկնածու առաջադրվելու իրավական անհամատեղելիության հարց եւ դրանից բխող քրեական հետապնդման հիմք հանդիսանալ։
Մինչ այս պահը Նարեկ Կարապետյանի կողմից հրապարակային պարզաբանում չի ներկայացվել՝ արդյոք նա երբևէ ունեցել է կամ շարունակում է ունենալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

Փաստաղթուղթը՝ ստորև․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ