Պարեկներն ու ևս 2 երիտասարդ այրվող մեքենայից դուրս են բերել ՌԴ քաղաքացի վարորդին և նրա ընտանիքի 6 անդամին

Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը՝ 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի կրտսեր պարեկները և երկու երիտասարդ տղա։

Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչով պայքարել են կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են այն։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Ավտոմեքենայի վարորդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բոլոր 6 ուղևորները իր ընտանիքի անդամներն են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ