Վահան Կոստանյանը Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Վահան Կոստանյանն Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Նոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ։

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և այս համատեքստում երկու երկրների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ