Ինչու են նոյեմբեր-դեկտեմբերին մայրամուտին և արևածագին ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերի կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանալը հիմնականում պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Սակայն ուշ աշնանը և ձմռան սկզբին այդ երևույթը հաճախ ավելի արտահայտված է լինում մի քանի պատճառով։ Նոյեմբեր-դեկտեմբերին Արեգակը հորիզոնից շատ ցածր է գտնվում։

Արեգակի ճառագայթներն ավելի երկար ճանապարհ են անցնում մթնոլորտում։

Կարճալիք կապույտ և մանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են ցրվում։

Երկարալիք կարմիր և նարնջագույն ճառագայթներն ավելի մեծ չափով են հասնում ամպերին։

Արդյունքում ամպերը ստանում են կարմիր, նարնջագույն կամ վարդագույն երանգներ»,- մանրամասնել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ