![]()
Շատ ցավալի է, որ Բաքվում դեռ ունենք մարդիկ, և վստահեցնում եմ, որ այսքան քննադատությունների ու խոսակցությունների ֆոնին, այդ աշխատանքը ամենօրյա ձևով տարվում է։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ Ռուբեն Վարդանյանին պետական լծակներով հետ բերելու վերաբերյալ հայտարարությանը։
«200-ին հասնող գերի ունեինք, հաստատված գերիների թիվը հասել է 19-ի։ Եվ ես վստահեցնում եմ՝ ինչքան մեր հարաբերությունները լավանան, այդքան գերիների թիվը ժամանակի, իրադարձություններ բերումով պակասելու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
![]()