Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մահացել

Նոյեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ դեպքի պահին տանը եղել է միայն երեխայի տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ