Եթե այսօր Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի ընդդիմադիրների այդ ֆորմատով հավաքին, կիրակի արդեն հեղափոխություն կլինի

«Եթե այսօր երեկոյան Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի էդ ֆորմատով հավաքին, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կատակել է Փաշինյանը:

«Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացներ այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական: Կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չէ, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ