![]()
«21-րդ դարում 63 տարեկանը մեծ թիվ չէ, 63 տարեկան մարդը ծեր չէ»:
Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա իրականություն և իրողություն է, մանավանդ որ դա երևում է նաև մեր կյանքի միջին տևողության սպասումների հետ կապված հետազոտություններում»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նշված տարիքի անձինք ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ:
«Շատ դեպքերում մարդուն «թոշակառու» պիտակը կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։
Խնդիր կա ուղերձը փոխանցելու, որ 63 և ավելի տարեկան անձանց համար դեռ ապրելու կյանքը կա, և այդ կյանքը պետք է կազմակերպել հնարավորինս հագեցած»,- ընդգծել է նա:
![]()