![]()
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին ու բառապաշարին և ներկայացնելով, թե ինչպես են վերջիններս բացատրում ապօրինի հարստացումը:
«Եթե ընդդիմության լեքսիկոնից հանենք Ալիև, թուրք, ադրբեջանցի, 300 հազար, դավաճան, ազգակործան բառերը, նրանց լեքսիկոնում կմնան բարև ձեզ և ցտեսություն բառերը միայն, իսկ եթե նրանց մոտիվացիայից հանենք փողը, նրանք կլռեն հավետ, որովհետև մեծ մասնագետներ են դարձել՝ էդ բառերով իրենց գույքը պաշտպանելու:
Փոխանակ բացատրեն՝ ինչպես են պետական աշխատավարձով դարձել միլիարդատեր, միանգամից սկսում են՝ թուրք, ադրբեջանցի, Ալիև և այլն»,- նշել է Ռուբինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()