Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը նման է քաղաքական աջաբսանդալի:

«Կալուգացի օլիգարխից մինչև հանցագործ, տեղական Քոչարյան հայտնվել են: Միավորվելու են, տեղական Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը»,- նկատում է նա:

Միաժամանակ պատգամավորը կարծիք է հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանը չի անցնելու խորհրդարան:

Ըստ Հակոբյանի՝ Ռուսաստանից եկող քաղաքացիներին ասում են, որ նրանք ընտրություններից հետո մի քանի օր պիտի մնան Երևանում, քանի որ հետընտրական հանրահավաքներ են լինելու:

Իշխող ուժի անդամն այն համոզմանն է, որ Կարապետյանները միայն կարողանում են ուժեղ ընտրակաշառք բաժանել և ուժեղ ստորացնել քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է 300 հազար ադրբեջանցիների ՀՀ գալու վերաբերյալ ընդդիմության կողմից գեներացվող թեզին, վերջինս նկատում է. «Ադրբեջանցի պատգամավորը հերքել է 300 հազար ադրբեջանցիների ՀՀ գալու մասին լուրը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ