![]()
Ինչպես հայտնել ենք՝ նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում՝ զգալի։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ի երեկոյից հանրապետության մի շարք մարզերում տեղումները կվերածվեն ձյան։
Նոյեմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։
Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ, Գեղարքունիքում՝ 2000մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։
Ճանապարհներին կդիտվի մերկասառույց, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
![]()