![]()
Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Էդգար Վարդանյանի խոսքով՝ Հայաստանն ուզում է դառնալ Եվրամիության անդամ, և դրա համար է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը մեր երկրում անցկացվում:
Ըստ նրա՝ որևէ մեկն այլևս չի կարող Հայաստանին ասել, որ ինչ-որ մեկի շահերն է առաջ տանում, չունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն:
Վերջինս կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի մոտ պետք է համոզմունքը խորացնել, որ ՀՀ-ն այլևս իրենց համար սպառնալիք չէ:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ նա ասում է՝ Կարապետյանները պետք է չխուսափեն և պատասխանեն հարցին՝ Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է, թե՞ չէ:
Վարդանյանի նկատառմամբ՝ Կարապետյաններին ընտրողները ֆինանսապես կախված են իրենցից:
Նա նաև չի բացառում, որ ընդդիմությունը մտադրություն ունի Գյումրու սցենարը կրկնելու:
Ըստ զրուցակցի՝ եթե Կարապետյանները իշխանության գան, կոշտ բռնապետություն են հաստատելու, և Հայաստանում ազատություն չի լինելու:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()