Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում

Արտաշատում հրավիրված ասուլիս ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պատասխանելով Factor TV-ի՝ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ հարցին, ասել է․

«Պետք է հիշենք, թե ում մասին է խոսքը և ինչ կապիտալ և հնարավորություններ ունեցող մարդու մասին է խոսքը»։

Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սամվել Կարապետյանը հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունի։ Քանի որ վերջինս մեկ անգամ արդեն նշված ժամկետը բաց է թողել, ԿԿՀ-ն հայտարարագիրը լրացնելու ծանուցում է ուղարկել Կարապետյանին։

Factor TV-ի՝ ինչու է Սամվել Կարապետյանը խուսափում հայտարագրի ներկայացումից, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․

«Այս դեպքում, հնարավոր է, մի քիչ ավելի բարդ է հայտարարագիրը կազմելը, քան այլ դեպքերում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ