Աշխարհի 142 երկրում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը՝ աշխարհի 142 երկրում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր: Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում, Դանիայում, Բելգիայում, Իսպանիայւոմ և մի շարք այլ երկրներում: 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով:

Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տոժել էին: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:

Սակայն առաջին նագամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ