Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 1-ին՝ կեսօրից հետո, 2-6-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ