![]()
ՖԻՖԱ-ի կոնգրեսում միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և Պաղեստինի ու Իսրայելի ներկայացուցիչները։
Միջոցառման ընթացքում Ինֆանտինոն փորձել է կազմակերպել խորհրդանշական հաշտեցում երկու կողմերի միջև և կոչ է արել ֆուտբոլային ֆեդերացիաների ղեկավարներին միմյանց ձեռք սեղմել, սակայն Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը մերժել է այդ ժեստը և լքել բեմը՝ հայտարարելով. «Մենք տառապում ենք»։
Ռաջուբը հետագայում նշել է, որ ինքը մտադրություն չունի ձեռք սեղմել «ֆաշիստական կառավարության ներկայացուցչի հետ, որը ցեղասպանություն է իրականացնում»:
![]()