![]()
Գազի արտահոսքից թունավորման և մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ մայիսի 1-ին՝ ժամը 12։17-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի 2-րդ շենքից գազից թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի և նշված հասցե կանչով մեկնած 4 բուժաշխատողները։
«Քաղաքացիներից մեկը՝ 29-ամյա Մ. Ս.-ն, հիվանդանոց է տեղափոխվել մահացած։
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկ»,- հավելել են ՆԳՆ-ից:
![]()