![]()
Մայիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Մ.ի վարած «Chevrolet» մակնիշի և 43-ամյա Արթուր Չ.-ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
![]()