Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել

Մայիսի 1-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մեծարենց փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ