ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ․

մայիսի 2-ին՝ ժամը 7։30-13։00, փակ են լինելու՝

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
մայիսի 3-ին՝

ժամը 9:30-19:30-ը, պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
ժամը 18:00-20:00, փակ կլինի Լեոից-Ձորափ հատվածը
ժամը 18:00-19:30-ը, փակ կլինեն՝
Հանրապետության հրապարակը և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից,
Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
ժամը 18:00-23:00-ը, երթևեկությունը սահմանափակվելու է՝ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
մայիսի 4-ին՝

ժամը 7:00-19:00-ը, փակ են լինելու՝

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
ժամը 7:00-10:30-ը, փակ են լինելու նաև՝

Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
մայիսի 5-ին՝

ժամը 8:00-12:00-ը, փակ են լինելու՝

Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
Աթենքի փողոցը,
Ծիծեռնակաբերդի խճուղին,
Մաշտոցի պողոտան,
Սայաթ-Նովայի պողոտան,
Աբովյան փողոցը
Բաղրամյան փողոցը:
ժամը 16:30-17:30-ը, երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ