![]()
Մայիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։
Թե ինչպես է զեբրին հաջողվել դուրս գալ վանդակից ու հայտնվել Մյասնիկյան պողոտայում,հայտնի չէ:



![]()