Դասական հիբրիդային հարձակում է․ մեր օրակարգ եք բերում Արևմտյան Ադրբեջան զավթողական սպառնալիքը․ Աբրահամյան

Արդեն պետական անվտանգության խնդիր է, երբ ոմն մեկը методичка է իջեցնում, շահարկելով մեր հանրության ամենազգայուն նյարդերը, թե բա`300.000 ադրբեջանցի են բերելու Հայաստան։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը՝ մանրամասնելով․

«Ընդորում, ԿԳԲ մեթոդով, իբրեւ հստակ մանրամասներ են տալիս, գյուղերի անուններ են գրում ու սա դառնում է ոչ միայն իրենց հետ ուղիղ փոխկապակցված քաղաքական ուժի հիմնական խոսույթը (դեռ մի բան էլ ծաղկեցրած`բանակ են գնալու և այլն, ավելի աբսուրդ հնարավոր չէր հորինել), բայց նաև` լուրերի թոփ թեմա։

Այսինքն, էս դեպքում ոչ միայն ռուսական, այլ հենց ադրբեջանական օրակարգը բերում դարձնում եք քննարկման հարց, առանց հիշելու, որ էդ 300 հազարը, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի հետ է կապակցված, այսինքն`մեր օրակարգ եք բերում նույն Արևմտյան Ադրբեջան ԶԱՎԹՈՂԱԿԱՆ սպառնալիքը։

Հետո ասում եք` չկա հիբրիդային հարձակում, բա սա ի՞նչ է, սա դասական հիբրիդային հարձակում է, որի զենք են դարձել մեր ներսում որոշ քաղաքական և մեդիա դերակատարներ։

Պետական ու ազգային անվտանգության հարց է արդեն նման խնդիրները ու ապշում եմ, որ շատ կիրթ ու ադեկվատ գործընկերները սա չեն տեսնում, անասելի ցավալի է, բայց նորից ու նորից եմ ասում՝ իշխանությանը քննադատելուց`հիշեք ՊԵՏՈՒԹՅԱՆԸ չվնասելու սկզբունքը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ