ՀՀԿ-ի թաղային խուժանների խոսույթն է. ընտրատասովչիկները հիմա էլ կալուգացի օլիգարխին են ծառայում. տեսանյութ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի խոսքով՝ համակարգային բնույթ է կրում կալուգացի օլիգարխի (-խմբ. նկատի ունի Սամվել Կարապետյանին) կաշառք բաժանելը:

«Սերժի ժամանակների դեժավյուն է: ՀՀԿ-ի թաղային խուժանների խոսույթն է, ընտրատասովչիկները հիմա էլ կալուգացի օլիգարխին են ծառայում: Կալուգացի օլիգարխի թիմի վերնախավը այս զանգվածին որպես թափոն է օգտագործում կաշառք բաժանելու համար: Շալվար, սվիտր, գազի փող վճարելով՝ ստորացնում են մարդկանց, վերաբերվում որպես ապրանքի»,- ասում է նա:

Միաժամանակ Չախոյանն ընդգծում է. «Ռուսաստանաբնակ ընտրակաշառատուները որ օրը եկան ՀՀ, մեր իրավապահ համակարգն է դիմավորելու նրանց»:

Անդրադառնալով Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը՝ վերջինս նշում է. «Ինչո՞վ է Կանդազը լեգենդար՝ որ շան հետ իրար կերե՞լ են, ընդամենը շարքային կաշառակեր է»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղ վերադարձի մասին ընդդիմության խոսույթին, Չախոյանը հարց է հնչեցնում. «Կալուգացի օլիգարխը իր դասալիք գերդաստանի հաշվի՞ն է ուզում Ղարաբաղը վերադարձնել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ