Պրոռուսական ուժերը ասում են՝ չեղարկելու են TRIPP-ը․ բա սա չի՞ նշանակում, որ պատերազմ են բերելու. տեսանյութ

«Եթե հետ նայենք, թե ինչպես էին նախկինում նման միջոցներով ՀՀ քաղաքացիների ձայնը գնում, իշխանություն ապահովում իրենց համար, ապա կհասկանանք, որ վերադարձել են իրենց գործիքներին»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից կաշառքների վերաբերյալ բացահայտումներին:

«Երբևէ ո՛չ ՀՀ քաղաքացու հետ շփվելու ցանկություն են ունեցել, ո՛չ էլ հասկացել են նրանց, հույսները փողով ՀՀ քաղաքացիներին գնելն է, բայց չեմ կարծում, որ դժոխքի միջով անցած մեր քաղաքացիները ցանկանան վերադառնալ այն ամենին, ինչ ունեցել ենք»,- հավելում է նա:

Խոսելով «Գելլափ»-ի հրապարակած վերջին հարցումների արդյունքների մասին, որում ընդդիմադիր ուժերի տոկոսները միասին ավելի մեծ թիվ են կազմում, քան իշխանությանը, Հոխիկյանը նկատում է. «Չմոռանանք, թե 2021 թվականին որքան ձայն էր «Գելլափ»-ը տալիս Քոչարյանին: Եթե իրենց հույսը «Գելլափ»-ն է, մենք անհանգստանալու ոչինչ չունենք»:

Զրուցակցի դիտարկմամբ՝ ուզում են կոտրել ՀՀ քաղաքացու վստահությունը վաղվա օրվա նկատմամբ. «Պատերազմի զոհերին ներկայացնում են 5000 3800-ի փոխարեն, այսինքն՝ 1200 հոգու սպանում ու թաղում են, որ իրենց թվերը լավ հնչեն, ասեն՝ 5000 հոգի է զոհվել»:

Հոխիկյանը միաժամանակ նկատում է. «Պրոռուսական ուժերը ասում են՝ եթե եկան իշխանության, չեղարկելու են TRIPP-ը, դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները․ բա սա չի՞ նշանակում, որ պատերազմ են բերելու, ու հենց սա Ալիևի ուզածը չէ՞»:

Վերջինս շեշտում է՝ հունիսին սպասվող ընտրությունները լինելու են նրա մասին, թե ինչ ուղի ենք ընտրելու՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ վերադառնում ենք նախկին վարքուբարքին, օլիգարխիային:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ