![]()
Մայիսի 5-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված աննախադեպ համերգ՝ «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով։
Այս մասին հայտնել է Կառավարությունը։
Ինչպես հայտնել էինք, ՀՀ պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:
![]()