![]()
Ինչպես հայտնել էինք, ՀՀ պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ հույս հայտնելով, որ Գյումրին ջերմությամբ կընդունի Ֆրանսիայի նախագահին։
![]()