«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է

 

Ապրիլի 29-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկած անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք քողարկված եղանակով ընտրակաշառք են տվել, հրապարակվել էր ձայնագրություն։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ