Բացահայտումների հետ կապված դիրքորոշում ունե՞ք, մասնակցո՞ւմ եք ընտրություններին․ Սիմոնյանը՝ քաղաքական ուժերին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դիմելով առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին։ Սիմոնյանը բոլորին մեկ հարց ունի ընտրակաշառքի դեպքերի բացահայտումների վերաբերյալ՝ ասելիք ունե՞ն, թե՞ ոչ։

«Այն բոլոր կուսակցություններին եմ դիմում, որոնք մասնակցում են այս գալիք ընտրություններին:

Դուք այս ձայնագրությունների հետ կապված, ամենօրյա բացահայտումների հետ կապված ասելիք, դիրքորոշում ունե՞ք թե՞ չունեք: Դուք մասնակցո՞ւմ եք ընտրություններին, թե՞ չեք մասնակցում ընտրություններին: Մի բան ասեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ