![]()
«Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրությունը և Վերին Լարսը։ Հիմա Լարսը արդեն բաց է»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը հայտնել է, որ երեկ ավելի շատ գազով բեռնված ավտոմեքենաներ են եկել, իսկ այսօր և վաղը տասնյակ մեքենաներ կմտնեն:
«Կարծում եմ, որ արդեն ուրբաթ կամ շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ գներն էական կիջնեն»,- նշել է Պապոյանը:
![]()