![]()
«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պիտակավորման համակարգն արգելափակել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը:
Սահմանափակումները կիրառվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը թողարկված արտադրանքի խմբաքանակների ստուգման արդյունքում։
«Ռոսպոտրեբնադզորից» տեղեկացրել են, որ նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։
![]()