![]()
«Ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու՝ չգան տեսնեն»:
Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք իր հանդիպումների ընթացքում պարբերաբար երեխաներին հանդիպելը նրանց քարոզչության մեջ ներգրավել չի նշանակում։
«Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման ընթացքում եթե որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է երեխաներին՝ Փաշինյանը նշել է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցելու միջոցառումներին:
![]()