Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը

ԿԸՀ կայքում հրապարակվել է հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկը։

«Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և
նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կարող եք ներկայացնել մինչև մայիսի 26-ը, ժամը 14։00-ն։ Դիմումում պարտադիր պետք է նշված լինի նաև այն մատչելի ընտրական տեղամասի համարը, որտեղ ցանկանում եք քվեարկել։

Կարևոր նկատառում․ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմումը լրացնել իրենց նախընտրած ստորագրությամբ՝ կցելով հաշմանդամության խումբը վկայող փաստաթուղթը»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ