«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ոգևորվող, փող ծախսողները պետք է դրանց որակի մասին այս նկարը նայեն. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Գելլափ ինթերնեշնլ»-ի հրապարակած վերջին հարցումներին և դրանցում արտացոլված թվերի համար ուրախացող քաղաքական դեմքերին:

««Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ապրող, ուրախացող, իրենք իրենց ոգևորող, դրա վրա փող ծախսող մարդիկ տարրերը պետք է ուղղակի այդ հարցումների որակի և ճշտության մասին այս նկարը նայեն:

Այս կազմակերպությունը 2021 թվականի ընտրություններից առաջ ահա այսպիսի կանխատեսում էր անում, ի դեպ, վերջին 5-րդ փուլում:

Ըստ այդ հարցման՝

1) «Հայաստան» դաշինք- 28.7 %,

2) «Քաղաքացիական պայմանագիր»- 25.2%,

3) «Պատիվ ունեմ»- 10.8%,

4) «Բարգավաճ Հայաստան»- 5.4%,

5) «Լուսավոր Հայաստան»- 5.2%։

Իսկ իրականությունը 2021-ին՝

«Քաղաքացիական պայմանագիր»- 53․91%,

«Հայաստան» դաշինք- 21․09%,

«Պատիվ ունեմ» դաշինք- 5.22%,

ԲՀԿ- 3.95%,

«Լուսավոր Հայաստան»- 1.22%

Հիմա թե բա՝ նոր հարցում»,- գրել է Սիմոնյանը:

55.jpg (114 KB)

56.jpg (119 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ