ՀՀ կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք. վարչապետ

Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք:

Այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ե՞րբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս՝ մինչև որևէ մեկը սահմանը չի հատել և չի հայտնվել Հայաստանի տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին, առնվազն լուրջ չէ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով են քննարկում այդ հարցը. «Այլ ձևաչափ արդյունավետ չեմ համարում: Փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ